Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մթերքների 9 համադրություն, որոնք վտանգավոր են. 1in.am

Մթերքների 9 համադրություն, որոնք վտանգավոր են. 1in.am

healthinfo.ua-ն ներկայացնում է մթերքների 9 համադրություն, որոնք վտանգավոր են:

Մրգեր ուտելու ժամանակ և ուտելուց հետո


Մրգերի համադրությունը հացահատիկի, մսի կամ այլ մթրեքների հետ կարող է անհարմարավետություն ստեղծել, և հանգեցնել աղիների պատերի վնասման: Այլ սննդամթերքների առկայության դեպքում մրգերի մասնիկները կարող են երկար մնալ մարսողական տրակտում:

Կենդանական սպիտակուց և բարդ ածխաջրեր


Այդ համադրությունը կարող է հանգեցնել մեթեորիզմի (փորափքանք) և անհարմարավետության: Ըստ առողջ սնվելու և օրգանզիմի ներքին մաքրման մարզիչ Թարա Ալդարի՝ կենդանական սպիտակուցների համադրությունն ածխաջրերի հետ խոչընդոտում է դրանցից յուրաքանչյուրի մակրոտարրերի յուրացումը:

Լայմ և հազի դեմ դեղեր


Այդպիսի համադրությունը կարող է հանգեցնել անսպասելի կողմնակի ազդեցությունների, ինչպես՝ հալուցինացիաների, անքնության: Ըստ դեղագործների՝ լայմի հետ համադրվելու դեպքում հազի դեմ որոշ դեղեր կարող են կուտակվել արյան մեջ:

Օսլա պարունակող մթերքների ածխաջրեր և լոլիկ


Այդպիսի համադրությունը կարող է հանգեցնել ստամոքսի խանգարման, մարսողական խնդիրների: Բացի դրանից՝ հավանական է, որ այդպիսի համադրություն ընդունելուց հետո կարող են հանկարծակի հոգնածություն զգալ:

Մրգեր և յոգուրտ


Այդ մթերքների համադրությունը կարող է հանգեցնել ստամոքսի ծանրության, քթից արտադրության, սրել ալերգիայի նշանները: Կաթնամթերքներն ինքին ծանր են, դրանց օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքսի ծանրության, քթից արտադրության կամ ալերգիայի սրման: Իսկ մրգերի համադրությամբ այդ ազդեցությունն ուժեղանում է:

Հացաբույսեր և կաթ


Շատերի համար սովորական այդ համադրությունը կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի բարձրացման: Ե՛վ կաթը, և՛ հացաբույսերը պարունակում են արագ յուրացվող ածխաջրեր, որոնք օրգանիզմը սթրեսի մեջ են գցում:

Գինի և պուդինգ


Այդ համադրությունը կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի աճի, ավելորդ քաշի: Գաղտնիք չէ, որ ալկոհոլն ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի վրա, իսկ քաղցրեղենի հետ ստացվում է «սպանիչ համադրություն»՝ դեսերտի շաքարը չի յուրացվում և կուտակվում է ավելորդ կիլոգրամի տեսքով:

Բուրգերներ և կարտոֆիլի ֆրի


Այդպիսի համադրությունը կարող է հանգեցնել տարբեր բորբոքումների և արագացնել ծերացումը: Բուրգերները ճարպի, կոնսերվանտների և այլ քիմիական նյութերի բարձր պարունակությամբ սնունդ են: Իսկ կարտոֆիլի շաքարի համադրությամբ դրանք դառնում են ավելի վնասակար:

Կեքսեր և մրգային հյութեր


Մթերքների այդպիսի համադրությունը կարող է հանգեցնել օրգանիզմի էներգետիկ հյուծման, որպես հետևանք՝ քնկոտության: Բացի դրանից՝ կեքսերի (և այլ քաղցր թխվածքների) համադրությունը մրգային հյութերի հետ շատ կալորիական է, ընդ որում, բացարձակ անօգուտ` օրգանիզմի համար ճիշտ սնվելու առումով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. analitikaua.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ